Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ընդլայնված խորհրդակցություն  2011-04-18 12:04

     Ս/թ ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության ընդլայնված խորհրդակցությունում ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների պետերի ու նրանց  տեղակալների մասնակցությամբ քննարկվեց և ամփոփվեց հարկադիր կատարման ծառայության գործունեության 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքները:

Արձանագրվեց, որ չնայած վերջին տարիներին կատարողական թերթերի քանակի աննախադեպ ավելացմանը (հարկադիր կատարողների ծանրաբեռնվածությանը), ծառայությունում իրականացվող աշխատանքների որակն ու արդյունավետությունը զգալիորեն բարելավվել են:

Եթե 2010 թվականին առաջին անգամ հարկադիր կատարման ծառայության ստեղծման պահից ի վեր բռնագանձումների և վերականգնումների գումարը հատեց 11 միլիարդի սահմանագիծը, ապա այս տարվա մեկնարկը էլ ավելի խոստումնալից է: Առաջին անգամ եռամսակային կտրվածքով բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցեց 3.5 միլիարդ դրամի սահմանագիծը:

          Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հարուցվել է 23.279 կատարողական վարույթներ, 2010թվականի 16.573-ի դիմաց, աճը կազմել է 40%:

          Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակամիջոցում պարտապանների օգտին բռնագանձվել և վերականգնվել է 3.574.016.873 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված և վերականգնված 2.706.729.088 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 32%: Այդ թվում պետական բյուջեի օգտին 503.456.657 դրամ, նախորդ տարվա 273.394.301 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 84%, իրավաբանական անձանց օգտին՝ 2.483.629.279 դրամ, նախորդ տարվա 1.643.106.961 դրամ գումարի դիմաց, աճը՝ 51%, ֆիզիկական անձանց օգտին՝ 365.255.381 դրամ, նախորդ տարվա 270.266.262 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 35%: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 9.459 վարույթների, նախորդ տարվա 9.128-ի դիմաց, աճը կազմել է 3,6 %: Ավարտված և կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 85%:

Լսելով և քննարկելով կատարված աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները, այնուհետև ընդլայնված խորհրդակցության արդյունքները եզրափակիչ խոսքով ամփոփեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

Դրական գնահատելով կատարված աշխատանքները հանրապետության գլխավոր հարկադիր կատարողն առավել հանգամանորեն կանգ առավ դեռևս նկատվող թերությունների ու բացթողումների վրա, մատնանշեց դրանց վերացման ուղղությամբ յուրաքանչյուր ստորաբաժանման, պաշտոնատար անձի և հարկադիր կատարողի անելիքները:

Մասնավորապես նշեց. <<Մենք չպետք է բավարարվենք առկա ձեռքբերումներով, բռնագանձումների աճով, ոգևորվենք ծառայության նյութատեխնիկական ռեսուրսների ավելացման, համակարգում ընթացող նոր տեխնոլոգիաների ներդրման, աշխատատար գործընթացների ավտոմատացման, անձնակազմի ընտրության և նրանց հետ տարվող աշխատանքների բարելավման արդյունքներով>>:

<<Անհրաժեշտ է մեր բոլոր կարողությունները և ներուժը ներդնել ապահովելու համար ԴԱՀԿ ծառայության, որպես օրենքով սահմանված պետական ծառայության հատուկ տեսակի գործունեության շարունակական զարգացումն ու կատարելագործումը>>:

Այնուհետև, որպես առաջիկա առաջնահերթություն պահանջեց. <<Տեղերում ձեր անձնակազմերի հետ քննարկեք բոլոր այն հարցերը, որոնք խոչընդոտում են կատարողական վարույթների ճիշտ, ժամանակին և արդյունավետ կատարումն ապահովելու համար, ներկայացրեք առաջարկություններ քննարկելու և մեր կողմից մշակվող միջոցառումների ծրագրերում ներառելու համար>>:

 

    ԴԱՀԿ ծառայություն

 

 

 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio