Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է  2020-09-02 13:10
Արտակարգ դրության ավարտից հետո արգելանք կիրառելու և բռնագանձում տարածելու սահմանափակումը դադարելու է

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Կառավարության որոշման հիման վրա  սույն թվականի ապրիլի 14-ից հետո Ծառայությունն արգելանքներ չի կիրառել և բռնագանձում չի կատարել հանրային իրավական դրամական պահանջների գործերով՝ տրանսպորտային միջոցի կայանման համար սահմանված կարգով չվճարելու հիմքով, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից կայացված և անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով:

Տեղեկացնում ենք, որ արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17։00-ից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարտավոր է վերսկսել նշված վարույթներով օրենքով նախատեսված գործողությունների կատարումը, այդ թվում՝ պարտավորության չափին համապատասխան արգելանքի կիրառումը և համապատասխան դրամական միջոցների բռնագանձումը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է հետագա դժվարություններից և հնարավոր անհարմարություններից խուսափելու համար կամովին կատարել հարուցված կատարողական վարույթներով ձեր պարտավորությունները։


 


 


 


 


 


 


 


 


 


 



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio