Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետի ընտրության կրկնակի գործընթացի վերաբերյալ  2020-09-07 16:20
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետի ընտրության կրկնակի գործընթացի վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետի ընտրության գործընթացի արդյունքում փորձագետ չի ընտրվել։ Հայտարարվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետի ընտրության կրկնակի գործընթաց։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում կատարողական վարույթների արխիվացման համար փորձագետ։

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ստորաբաժանումներում կատարողական վարույթների արխիվացման աշխատանքները օպերատիվ, պատշաճ, օրենքին համապատասխան կազմակերպելու համար։

2 Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 1 (մեկ) տարի։

3Փորձագետի պարտականությունները՝

Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների արխիվացման գործընթացի կազմակերպումը, արխիվացման համար փաստաթղթերի հավաքագրումը, ուսումնասիրումը, վերջնական արխիվացումը  համապատասխան ստորաբաժանումների արխիվների համար առանձնացված վայրերում,

ոչնչացման ենթակա կատարողական վարույթների և այլ փաստաթղթերի առանձնացման և համապատասխան գրանցումների կատարման աշխատանքների կազմակերպումը,

արխիվացման ենթակա կատարողական վարույթների առանձնացումը և սահմանված կարգով, ըստ բնույթների` դասավորումը,

արխիվի գործառույթներին առնչվող հաշվետվությունների մշակումը և ներկայացումը։

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները։

4․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝

համապատասխան օրենսդրության իմացություն,

հայերեն լեզվի իմացություն,

համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

թիմում աշխատելու ունակություն,

հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն։

5 Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

Սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող 3-րդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ը։

6. Դիմումների ներկայացման վայրը, հեռախոսահամարը՝

ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41 ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին՝ 00112), էլ․փոստ՝ kadrer@harkadir.am:

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8․ Դիմողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Դիմում՝ (ձևը կցվում է),

ԴԻՄՈՒՄԻ Ձև 

Հայտարարություն (ձևը կցվում է)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   

ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմ (ների), վկայական (ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

Ինքնակենսագրություն,

Երկու լուսանկար՝ 3,5x4,5 սմ չափսի,

Անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները։

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

10. Դիմողը փաստաթղթերը պետք է ներկայացնի առձեռն կամ էլեկտրոնային եղանակով՝ kadrer@harkadir.am էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (
http://harkadir.am):

 Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 900-ից մինչև 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին՝ 00112)։



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio