Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-14 11:41 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ՏՏ ոլորտի փորձագետ ներգրավելու վերաբերյալ

2020-10-07 20:40 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը միացել է համահայկական դրամահավաքին

2020-09-25 11:37 Տեղեկատվություն ՏՏ ոլորտի փորձագետ չընտրելու մասին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անձնակազմին  2020-09-10 12:54
Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անձնակազմին

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության անձնակազմին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի փառս Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի։ Շնորհավորական ուղերձը՝ ստորև․

«Հարգելի պարոն Խաչատրյան,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ:

Հարկադիր կատարման համակարգն առանցքային դերակատարություն ունի իրավական պետության կայացման և իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այսօր, ավելի քան երբևէ, անհամեմատ մեծ են մեր քաղաքացիների՝ հարկադիր կատարողից ունեցած սպասելիքները՝ որպես իրենց իրավունքների պաշտպանության օրինական պահանջը կատարողի։

Վստահ եմ, որ Ձեր հետևողական, նվիրված և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև մասնագիտական փորձի շնորհիվ կկարողանաք լավագույնս իրականացնել Ծառայության առջև դրված խնդիրները։

Կրկին շնորհավորելով Ձեզ և Արցախի Հանրապետության մեր գործընկերներին՝ մաղթում եմ առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի փառս Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի»։


 


 


 


 


 



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio