Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-18 19:11 Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

2020-09-17 11:10 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

2020-09-14 11:05 Տեղեկատվություն ընտրված փորձագետի վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Ձևավորվել է արգելանքներին առնչվող հարցերով արագ արձագանքման խումբ  2020-09-11 19:30
Ձևավորվել է արգելանքներին առնչվող հարցերով արագ արձագանքման խումբ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով ձևավորել է #Քո_Արգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ:
Այսուհետ օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․


  • կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,

  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,

  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,

  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը,

  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,

  • բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,

  • հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

  • #Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել  (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել argelanq@harkadir.am էլեկտրոնային փոստին։
    Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ
    e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։



    Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
    Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
    Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

    ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Օգտվեք մեր Telegram բոտից

    site design updated 09.01.2019

    Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio