Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-10-23 10:28 Ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

2020-10-22 10:45 Տեղեկատվություն ընտրված ՏՏ փորձագետի վերաբերյալ

2020-10-22 10:45 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անշարժ գույքի գնահատման ծառայություններ մատուցելու մրցույթի կազմակերպման վերաբերյալ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ՏՏ ոլորտի փորձագետ ներգրավելու վերաբերյալ  2020-10-14 11:41
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ՏՏ ոլորտի փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» առանձին ներդրված մոդուլների ներդաշնակ և արդյունավետ համակցման և կարգաբերման աշխատանքների ծրագիրն իրականացնելու համար փորձագետ։
 
1. Ծրագրով  նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

-
Ծառայությունում ներդրված՝ «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» մոդուլների համակցման համար:
- Նախատեսվող փոփոխությունների նպատակն է թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում Ծառայության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների կազմակերպման արդյունավետության բարձրացումը, ինչն իր հերթին կնպաստի Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ վերափոխելով քաղաքացիների վերաբերմունքն առհասարակ պետական մարմինների նկատմամբ։
- Այս նպատակի իրականացման հիմնական խոչընդոտներից են ֆինանսական միջոցների պակասն ու Ծառայությունում համապատասխան նեղ ոլորտային գիտելիքներ պահանջող հաստիքների բացակայությունը։ Այդ պատճառով առաջարկվում է Ծառայության աշխատանքներում ներգրավել համապատասխան փորձ ունեցող տեղեկատվական ոլորտի մասնագետի, ով կկարողանա նախատեսվող միջոցառումների համատեքստում կարճ ժամկետում  ապահովել որակական շոշափելի փոփոխություններ։

2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝

3 ամիս:

3. Փորձագետի պարտականությունները`

Փորձագետը Ծառայությանը տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.
Հայեցակարգի մշակում
- Հայեցակարգի մշակումը ենթադրում է փորձագետի կողմից հեռանկարային ռազմավարության մշակմանը աջակցություն և հետագայում դրա վերածում կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարությունների՝ յուրաքանչյուրն առանձին գործառութային նշանակությամբ։
- Հայեցակարգի մշակումը ենթադրում է նաև ծրագրային փաթեթների թարմացումներ և նոր ֆունկցիաների ավելացում։
Նախագծերի մշակում և իրականացում
- Աջակցում Ծառայության ստորաբաժանումներ ծրագրային ապահովման, դադարեցման և նոր ձևավորվող ստրաբաժանումների կազմավորման գործընթացին, դրա իրականացման համար օրենսդրությանը համահունչ անհրաժեշտ ուղղությունների  պլանավորման, այդ նպատակով ներդրված ծրագրային փաթեթների և ամբողջ գործընթացում անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացում,
- Ծառայությունում հայտնաբերված ծրագրային խնդիրների արդյունավետ և արագ լուծումների վերաբերյալ առաջարկների ստացում։
- Փորձագետը պատասխանատվություն է կրում ծառայության մատուցման պայմանագրի պահանջների պահպանման,  փորձագետի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը։
- Փորձագետը պարտավորվում է իրականացնել Ծառայությունում ներդրված՝ «Գրասենյակի վարման», «Արխիվի վարման», «Կատարողական վարույթների վարման», «Կատարողական վարույթների հաշվառման», «Հաշվետվությունների ստացման», «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման», «Դրամարկղի և դեպոզիտ հաշիվների վարման», «Հարցումների ավտոմատացված (էլեկտրոնային) համակարգ» մոդուլների ծրագրերի փոփոխություններ, ինչը կապահովի աշխատակիցների աշխատանքի արդյունավետություն և ժամանակի խնայողություն։
- Փորձագետը պարտավոր է բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

- ՀՀ քաղաքացիություն,
- առնվազն հինգ տարվա ծրագրավորման փորձ,
- թիմում աշխատելու ունակություն,
- հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,
- տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,
- բանակցություններ վարելու կարողություն,
- կառավարչական հմտություններ,
- կոնֆլիկտների կառավարում,
- փոփոխությունների կառավարում,
- ժամանակի կառավարում։

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 

19 հոկտեմբերի 2020թ.

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, հեռախոս՝ 060-713-420 (ներքին 00112) էլ.փոստ` kadrer@harkadir.am:
 Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելո ւ, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

դիմում՝ (ձևը կցվում է),


ԴԻՄՈՒՄԻ Ձև 
- հայտարարության (ձևը կցվում է), ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3,5 x 4,5սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է՝

առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով, էլ. փոստ՝ kadrer@harkadir.am:
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայք էջում (http://harkadir.am)։
Դիմումներ ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 900-ից մինչև 1800-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010-34-15-66, 060-713-420 (ներքին 00112):11.7.



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio