Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը տոնեց կազմավորման 13-ամյակը  2011-05-05 10:49

ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ հանդիսավորությամբ նշեց կազմավորման 13-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ԴԱՀԿ ծառայության հոբելյանի կապակցությամբ մայիսի 3-ին Հայաստան ժամանած ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը, Արցախի գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք:

Շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ` Միհրան Պողոսյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ծառայության կայացման ճանապարհին լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այդ առումով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատկանշական համարեց 1998 թ-ին Ազգային ժողովի կողմից "Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" և "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" ՀՀ օրենքների ընդունումը: Նրա խոսքով, այդ օրենսդրությամբ Հայաստանում կազմավորվեց դատական ակտերի հարկադիր կատարման սկզբունքորեն նոր համակարգ, նախատեսվեց առանձին գործառույթ և ՀՀ ԱՆ համակարգում դատական համակարգից անկախ գործող ծառայություն, որի կարգախոսն է "Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրանքի ընդունակ մի ուժ": Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Մ. Պողոսյանը ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ եվրոպական ընտանիքի համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում փոխադարձ իրավական օգնության գործընթացում բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության Դատական պրիստավների դաշնային ծառայության ունեցած նշանակալի դերը: Ա. Պարֆենչիկովը շնորհավորեց ծառայության կազմավորման 13-ամյակը և նշեց, որ որոշ գործընթացներում ՀՀ ԴԱՀԿ ծառայությունն առաջ է անցել Ռուսաստանից, ինչպես, օրինակ, օրենսդրական դաշտի ապահովումն է:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ծառայության պատմության և կայացման ճանապարհի մասին պատմող ֆիլմեր:

Արթուր Պարֆենչիկովը և ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը ՀՀ ԴԱՀԿ ծառայության հետ փոխադաձ կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած նշանակալից ավանդի և ծառայության ստեղծման 13-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կրծքանշանով: Հոբելյանի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ծառայության մի շարք աշխատակիցների շնորհեց արտահերթ կոչումներ և պարգևատրեց հուշանվերով:

Հիշեցնենք, որ տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 4-ին բացվել է նաև ԴԱՀԿ ապահովող ծառայության թանգարանը, որտեղ ներկայացված են իրավական այս կառույցի մասին պատմության մեջ պահպանված հիշատակումները։

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ Ա. Պարֆենչիկովի գլխավորած պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ:

Այնուհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ընթացքում ծաղկեպսակ են դրել Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրում, եղել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի գրքում: Հիշատակի պուրակում Ա.Պարֆենչիկովը տնկել է անվանական եղևնի:

Եռօրյա այցի ընթացքում Մ. Պողոսյանի ուղեկցությամբ Ա. Պարֆենչիկովի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են նաև Երևանի կոնյակի գործարան, եղել հնեցման արտադրամասում, ծանոթացել աշխարհում հայտնի ամենահեղինակավոր հայկական կոնյակի պատմությանը:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio