Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Կայացավ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը  2011-05-24 09:55

   Այսօր ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնի նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն և սպայական անձնակազմի շարային ստուգատես:
   Երևանի և մարզային ստորաբաժանումների 24 աշխատակիցներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:           
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, շնորհավորելով ծառայության աշխատակիցներին, հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և կդառնան այն զինվորները, աշխատակիցները, ովքեր պետք են  մեր պետությանը և ժողովրդին: 
   Երդման արարողությանը հետևեց սպայական անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում աշխատակիցները ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացրին աշխատանքային պայմաններում առկա խնդիրները:  
  Միհրան Պողոսյանը հանձնարականներ տվեց ծառայության  աշխատակիցներին`    կապված բաժինների անթերի աշխատանքի, համազգեստի  և համակարգիչներով ապահովված լինելու հետ: "Կան բավականին բացթողումներ. յուրաքանչյուր աշխատակից պետք է հետևողական լինի իր ստանձնած պարտականությունների իրականացման գործում, նոր աշխատողները պետք է բարձրաձայնեն իրենց հուզող ցանկացած խնդրի մասին և լուծում ստանան: Մենք բոլորս մի թիմ ենք, և ոչ ոք չպետք է անտեսված լինի",- նշեց Միհրան Պողոսյանը` հավելելով, որ նախատեսվում են մարզային այցելություններ, որոնց ընթացքում կանցկացվեն աշխատանքային խորհրդակցություններ, որոնք կնպաստեն մարզային աշխատակից և ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող  հարաբերությունների սերտացմանը: 


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio