Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում` ԴԱՀԿ-ում  2011-05-31 16:29

   Երեխաների պաշտպանության միջազգային օրվան  ընդառաջ այսօր  ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց  միջոցառում, որին մասնակցեցին  5-10 տարեկան այն երեխաները, որոնց ալիմենտի բռնագանձման և  ծնողների հետ տեսակցությունների կազմակերպաման  հարցերով  զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը։
   Զվարթ շոու-ծրագրի ընթացքում թվով 52 երեխաներին ուրախացրին հեքիաթների հերոսները,  ծառայության կողմից նրանց հանձնվեցին նվերներ, կազմակերպվեց հյուրասիրություն։
   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը  շնորհավորելով երխաներին իրենց գալիք տոնի` հունիսի 1-ի առթիվ, կոչ արեց նրանց  ժպտալ, լիաթոք ուրախանալ և զվարճանալ, այդ խնդությամբ ուրախացնելով  նաև մեծերին։
   Այնուհետև լրագրողների հետ  տեղի ունեցած ճեպազրույցում   Միհրան Պողոսյանը նշեց.  "Այս հատվածը մեր ծառայության այն ամենանուրբ անկյունն է, որի նկատմամբ մենք պետք է առավել ուշադիր լինենք, որովհետև գործ ունենք երեխաների հետ, որոնք հոգատարության կարիք ունեն"։ Ըստ նրա`  հատկապես այս  երեխաները պետական հոգածության և  առավել մեծ ուշադրության  կարիք ունեն։ Ծառայության աջակցությամբ է, որ  նրանք հնարավորություն են  ունենում սահմանված կարգով  ծնողների հետ հանդիպելու։  "Այսօրվա միջոցառումը նպատակաուղղել ենք բարելավելու այն բարոյական և  հոգեբանական վիճակը, որ ձևավորվում է հարկադիր կատարման ծառայությունում գտնվելիս, որպեսզի երեխան, հիշելով այսօրվա ջերմությունը, հարազատ վայր ընկալի",-հավելեց ՀՀ  գլխավոր հարկադիր կատարողը` նկատելով նաև, որ նմանօրինակ միջոցառումները կնպաստեն իրենց  աշխատանքին` այն ավելի  արդյունավետ կազմակերպելու համար։
   Ալիմենտներին վերաբերող հիմնախնդիրներից Միհրան Պողոսյանը ընդգծեց բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին, ինչը, նրա խոսքով, բավական բարդ աշխատանք է պահանջում։ Ներկայում այդպիսի 1500 կատարողական վարույթ ունենք, աշխատանք է տարվում մոտ 700 երեխայի հետ։
   Նշենք, որ մեկ տարի առաջ` հունիսի 1-ին ծառայությունում ստեղծվեց "Երեխաների տեսակցությունների կազմակերպման սենյակ", որի նպատակը` ծնողների հետ նրանց անկաշկանդ հանդիպումների կազամակերպումն է։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio