Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Կազանյան համաժողովը համատեղ նոր նախաձեռնությունների և ծրագրերի հիմք  2011-06-13 08:54

    Հունիսի 7-12-ը ՀՀ  ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովի հրավերով ՌԴ Կազան քաղաքում մասնակցել է 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին` նվիրված կատարողական վարույթով օրենսդրության կատարելագործման հիմնահարցերին։
   Համաժողովին, բացի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակություններից, մասնակցել են նաև Գերմանիայի, Պորտուգալիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի համապատասխան ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև քննարկվող հիմնախնդիրներով հետաքրքրված` ՌԴ մի շարք հեղինակավոր գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
   Համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում Միհրան Պողոսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման և անցկացման օրենսդրական հիմքերն ու կարգը։ Նա մասնավորապես նշել է, որ "Առցանց աճուրդ" համակարգի և ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների լայնորեն և համակարգված կիրառումն այսօր մեր ծառայությանը հնարավորություն է տալիս դատարանների կողմից տրված կատարողական թերթերի պահանջների կատարմանն ուղղված միջոցները դարձնելու արագ, արդյունավետ, խնայողական և միևնույն ժամանակ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ 
   Եզրափակելով զեկույցը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը փաստել է, որ չնայած ոլորտում գրանցած զգալի առաջընթացին, գործող համակարգի զարգացմանը միտված օրենսդրական բարեփոխումները ծառայության համար ներկայում ևս շարունակում է մնալ օրակարգային խնդիր, քանի որ ցանկացած համակարգի կայացում անպայման պետք է դիտարկել նաև  հեռանկարային զարգացման տեսանկյունից։
   Ինչպես համաժողովի բացման խոսքում, այնպես էլ հետագայում` ելույթի ընթացքում, Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովն անդրադարձ է կատարել սույն թվականի մայիսի 3-6-ը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կատարած իր այցին` համաժողովի մասնակիցներին ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ  ԴԱՀԿ ծառայության գործունեության շեշտակի առաջընթացի առնչությամբ իր տպավորություններն ու համապատասխան հետևությունները։ Նա հատկապես առանձնացրել է ՀՀ  ԴԱՀԿ ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից նվաճումների արդյունքների հաստատուն և լայնամասշտաբ կիրառման ոլորտում ԴԱՀԿ ծառայության արձանագրած հաջողությունները եւ կոչ արել կոնֆերանսի մասնակիցներին հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրելու հայաստանյան փորձը` իրենց ծառայություններում այն կիրարկելու հնարավոր հեռանկարով։
   Իր զեկույցի ընթացքում ՀՀ ԴԱՀԿ ծառայության գործունեության ներկայիս վիճակի ամփոփ վերլուծությամբ հանդես է եկել նաև "Ռուսաստանի Դաշնությունում դատական ակտերի կատարման արդյունավետության բարձրացման" ԵՄ-Ռուսաստան համագործակցության իրավական և ինստիտուցիոնալ զարգացման ծրագրով փորձագետ Չարլզ Էրլիխը, ով ՀՀ  ԴԱՀԿ ծառայության օրենքով սահմանված գործունեության ավտոմատացման եւ դրանով իսկ` արդյունավետության ներկայիս աստիճանը գնահատել է ամենաբարձր գնահատականով։ Վերջինս ևս կոնֆերանսին մասնակից մյուս երկրների համապատասխան ծառայությունների ղեկավարներին հորդորել է իրենց ծառայությունների կատարելագործման համար որդեգրել հենց այս ուղղությունը և դրական փորձը։
   Կատարողական վարույթի օրենսդրական կատարելագործման հնարավոր ուղիների վերաբերյալ որոշակի քննարկումները համաժողովի մասնակիցները շարունակել են նաև բուն կոնֆերանսի աշխատանքներից դուրս, իրենց հանդիպումների և զրույցների ընթացքում։ Որոշ քննարկումների արդյունքներ արդեն իսկ հիմք են ստեղծել համատեղ նոր նախաձեռնությունների և ծրագրերի համար։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio