Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-09-25 11:37 Տեղեկատվություն ՏՏ ոլորտի փորձագետ չընտրելու մասին

2020-09-22 18:31 Անկախության տոնի կապակցությամբ պարգևատրվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մի շարք աշխատակիցներ

2020-09-21 12:31 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածք
Կանոնադրություններ և այլ փաստաթղթեր
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություններ
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ

  Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անցկացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից (այսուհետ` Ծառայություն):

 
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ աճուրդ) մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության էլեկտրոնային աճուրդի կայքերում` (այսուհետ` կայք).

  Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ:

 
Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը նեկայացնում է անձնագիր և սոցիալական քարտ:

 
Աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:

 
Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որտեղ նշվում են Ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

 
Մասնակցի գրանցումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):

 
Եթե աճուրդի մասնակիցը ցանկանում է նախավճարը վճարել կանխիկ դրամով, ապա ներկայանում է Ծառայության որևէ մարզային բաժին կամ աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժին, և նախավճարը վճարելուց հետո գրանցվում է որպես աճուրդի մասնակից` ստանալով մասնակցի քարտ:

 
Մինչև տվյալ լոտի աճուրդի ավարտը մասնակիցն ինքն է կատարում հերթական գնային առաջարկները: Աճուրդում հաղթելուց հետո մասնակիցը երեք բանկային օրվա ընթացքում լոտի գնման գինն ամբողջությամբ վճարում է Ծառայության դեպոզիտ հաշվին՝ հաշվանցելով նախավճարը: Աճուրդում չհաղթած մասնակիցների նախավճարները վերադարձվում կամ ապասառեցվում են:

 
Մարզային բաժնում կատարված նախավճարների կտրոնները և աճուրդի մասնակցի տվյալները հաղորդվում են աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժին, որտեղ իրականացվում է մասնակցի գրանցումը:

 
Աճուրդում հաղթելու դեպքում մասնակիցը լոտի գնման գինը երեք բանկային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում է նույն բաժնում, որտեղ վճարել էր նախավճարը՝ հաշվանցելով այն:

 
Աճուրդի մասնակիցը լոտն ուսումնասիրելու համար կայքում ծանուցումը հրապարակելուց հետո՝ տասը օրվա ընթացքում, կարող է դիմել Ծառայության՝ լոտի գտնվելու վայրի բաժին:




e-payments.am

Քո Արգելանքը

Հարկադիր էլեկտրոնային աճուրդ

Տեղեկատու

sms ծանուցում

Telegram Bot



Տեղեկատու


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio