ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ունի օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված լիազորություններ, որոնցից են, մասնավորապես.
- Հարկադիր կատարման ծառայության գործունեության ղեկավարումը և դրա նկատմամբ հսկողության իրականացումը,
- «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարման ապահովումը,
- Հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամանների ընդունումը, ցուցումներ տալը,
- Ծառայության կառուցվածքի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնելը,
- ՀՀ արդարադատության նախարարին միջնորդություն ներկայացնելը` գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին խրախուսելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին,
- հարկադիր կատարողների նկատմամբ բերված բողոքները քննելը, հարկադիր կատարողների անօրինական որոշումները վերացնելը,
- ծառայողական քննությունների նշանակումը և անցկացումը, ինչպես նաև ծառայողական քննության ժամանակահատվածում իր կողմից պաշտոնի նշանակված ծառայողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցումը,
- Հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովության իրականացումը, Ծառայության դեպոզիտ հաշվի և նյութական խրախուսման ու համակարգի զարգացման ֆոնդի միջոցների տնօրինումը,
- հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկություններ ներկայացնելը, և այլն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայության խնդիրների իրականացման համար: |