Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Էստոնացի գործընկերներն աշխատանքային այցով եղել են Հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնում  2018-09-19 17:58

Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին 2018-09-18 17:01

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-09-17 12:40
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Անհրաժեշտ փաստաթղթեր

  Հարկադիր կատարման ընթացակարգը նախաձեռնելու համար անհրաժեշտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային բաժին, կամ, եթե խոսքը գնում է ալիմետի բռնագանձման, վտարման, քրեական գործերով բռնագանձումների մասին, ապա համապաստասխան բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն հարկադիր կատարողը կարող է հարուցել կատարողական վարույթ՝ ձեռնամուխ լինելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարմանը:

  Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել՝ ըստ Ծառայության բաժինների պաշտոնական հասցեների:

  Քաղաքացիները կատարողական վարույթին կարող են մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից: Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով: Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

 
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:

 
Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:

 
Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն օրենքին համապատասխան տրված և ձեւակերպված լիազորագրով: Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները.

  1. կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը,
  2. լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում),
  3. բռնագանձված գույքը և (կամ) դրամը ստանալը,
  4. հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:

  Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

 
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

 
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

 
Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:

Անհրաժեշտ փաստաթղթերն են`

  1. դիմում` կատարողական վարույթ հարուցելու կամ կատարողական թերթի պահանջները կատարելու մասին,
  2. կատարողական թերթ (կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա, արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա,
  3. լիազորագիր (եթե պահանջատեր ֆիզիկական անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, եթե պահանջատեր իրավաբանական անձի անունից հանդես է գալիս ներկայացուցիչը),
  4. իրավաբանական անձի գրանցման վկայականը` տրված ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից կամ տնօրեն նշանակելու մասին որոշման պատճենը, եթե պահանջատեր իրավաբանական անձի անունից հանդես է գալիս տնօրենը,
  5. լիազորությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր, եթե պահանջատիրոջ անունից հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը, օրինական ներկայացուցիչը:
Հարկադիր աճուրդ
Հարկադիր աճուրդ

Համաներում
համաներում

DataLex Դատական Տեղեկատվական Համակարգ

Առցանց հարց
հարց գլխավոր հարկադիր կատարողին

sms ծանուցում


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio